«Նոր Ժամանակներ»-ը սատարելու է Նիկոլ Փաշինյանին
2009թ-ի նոյեմբերի 5-ին «Նոր Ժամանակներ» կուսակցության Վարչությունը որոշում է կայացրել Երևանի թիվ 10 մեծամասնական ընտրատարածքում` 2010 թ-ի հունվարի 10-ին կայանալիք ընտրություններին պաշտպանել համաժողովրդական շարժման ակտիվ մասնակից իր գործընկերոջ, ներկայումս քաղբանտարկյալ` «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
Համաձայն տարածած հաղորդագրության` վարչությունը գտնում է, որ այս ճանապարհով հնարավոր է մեր քաղբանտարկյալ ընկերոջը ազատել հանցագործ վարչախմբի ճիրաններից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել