Գազամատակարարումը դադարեցված է
Նոյեմեերի 11-ի առավոտյան կապանցիները անհանգստացած իրար էին զնագահարում` ճշտելու, թե հնարավոր է «Հայռուսգազարդ»-ի գազի դադարեցման մասին հայտարարություն տված լինի: Պարզվեց, որ ոչ մի լրատվամիջոցով հայտարարություն չի տրվել: Իրականում, նոյեմբերի 11-ին` առավոտյան ժամը 8-ի սահմաններում Կապան, Քաջարան քաղաքների եւ հարակից գյուղերի գազամատակարարումը դադարեցվել է:
«Հայռուսգազարդ» ՓԲԸ Սյունիքի գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ Արմեն Պողոսյանի փոխանցմամբ, պատճառը Գորիսի տարածաշրջանում Շուռնուխ գյուղի մոտակայքում մայրուղային գազատարի տեխնիկական վթարն է: Որոշ ժամանակ անց հնարավոր կլինի վերականգնել Քաջարանի գազամատակարարումը, իսկ Կապանինը` վթարի վերացումից հետո: Գազատարի վերկանգնման աշխատանքներն այս պահի դրությամբ սկսված են: Միաժամանակ, պարզ չէ վթարի պատճառը, դա ևս ճշգրտման փուլում է:
Մեկնաբանել