Սպանություն` մութ գետնանցումում
Ոստիկանության պաշտոնական կայք էջը հաղորդում է, որ նոյեմբերի 11-ին, ժամը 12.50-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի դիմացի ստորգետնյա անցումում գտնվող չգործող խանութում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատրվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 30-35 տարեկան անհայտ տղամարդու դիակ` որովայնի կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սպանվածը Ապիտակ քաղաքի բնակիչ, մայրաքաղաքում վարձակալական հիմունքներով ապրող, 1985 թ. ծնված Էդուարդ Միրզոյանն է:
Պարզվել է նաև, որ նոյեմբերի 10-ին, ժամը 18.00-ի սահմաններում, նշված վայրում ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ եղած խոհանոցային դանակով Է. Միրզոյանին սպանել է 1966 թ. ծնված, նախկինում դատապարտված, առանց մշտական բնակության վայրի Տիգրան Գեւորգյանը:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Տիգրան Գևորգյանը ձերբակալված է: Փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը վարում է ոստիկանության Կենտրոնի քննչական բաժինը:
Նշենք, որ Մաշտոցի պողոտայի գետնանցումը լուսավորված չէ, ինչի պատճառով այդտեղ երեկոյան ժամերին հաճախ են տեղի ունենում տղայական «ռազբորկաներ»: Իսկ քաղաքացիներից շատերը չեն կարողանում անցնել այդտեղով եւ ստիպված են լինում հատել վտանգավոր փողոցը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել