HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ՎՏԲ-ի աշխատակիցները քաղաքացիներից դրամական միջոցներ են հափշտակել

ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության ծառայության հաղորդագրության համաձայն` ոստիկանության քննչական վարչության Ատեփանակերտ քաղաքի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՎՏԲ «Հայաստանբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի նախկին գլխավոր հաշվապահ Շարմաղ Գրիգորյանը եւ նույն բանկի սպասարկման բաժնի նախկին պետ Վալյա Գրիգորյանը խարդախությամբ եւ յուրացմամբ մի շարք քաղաքացիներից հափշտակել են դրամական միջոցներ։ Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ Շարմաղ Գրիգորյանը նախկինում աշխատել է «Հայխնայբանկի» եւ «Ամերիաբանկի» Ստեփանակերտի մասնաճյուղերում։ «Նախաքննության    մարմինը    բավարար    հիմքեր    ունի    ենթադրելու,    որ  վերոնշյալ երկու անձանց  հանցավոր գործունեությունից կարող էին տուժել նաեւ այլ քաղաքացիներ, որոնք կարող են դիմել ԼՂՀ ոստիկանության քննչական վարչություն կամ մոտակա ոստիկանության շրջբաժին»,-նշվում է տեղեկատվության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter