HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Վարչական դատարանը ստիպված է քննել Թեղուտի հայցադիմումը

16-11_TeghutՎճռաբեկ դատարանը բեկանել է Վարչական դատարանի այն որոշումը, որով մերժվել էր վարույթ ընդունել Թեղուտի պաշտպանության խմբի հայցադիմումը: Այս մասին «Հետքին» հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը: «Սա նշանակում է, որ Վարչական դատարանը ստիպված է քննել մեր հայցադիմումը, մինչդեռ իրենք ամեն ինչ անում էին, որ գործը դատանար չմտնի»,- ասաց փաստաբանը: Ըստ Հայկ Ալումյանի` եթե Թեղուտի պաշտպանության խումբը չդիմեր «Օրհուսի» կոնվենիցայով նախատեսված բոլոր միջազգային ատյաններին, Վճռաբեկ դատարանն իրենց օգտին որոշում չէր կայացնի: Հիշեցնենք, որ հայցվոր հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարությունից պահանջում են դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը: Նշենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Թեղուտի հանքավայրի շահագործման կործանարար ազդեցությունների խնդիրը հնչեցրել է նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում եւ ԵԽԽՎ պատգամավորներին կոչ է արել նպաստել լրացուցիչ արձանագրության ընդունմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter