HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Փաստաբանների գործի դատաքննությունը կսկվի Սահմանադրական դատարանի նիստից հետո

17-11_pastabannerԱյսօր Արաբկիր եւ Քաղաքեռ Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է քննվեր փաստաբաններ Արթուր Գրիգորյանի, Արա Զաքարյանի եւ Դիանա Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործը, որը գտնվում է դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանի վարույթում: Մեղադրվող փաստաբան Արթուր Գրիգորյանը դատարանին միջնորդեց հետաձգել գործի քննությունը, քանի որ ինքը ցանկանում է եւս մեկ պաշտպան ներգրավել գործին: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ դեկտեմբերի 8-ը: Հիշեցնենք, որ փաստաբանները մեղադրվում են քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասով` «դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելը»: ՀՀ Սահմանադրական դատարանը դեկտեմբերի 1-ին պիտի քննի, թե արդյոք այդ հոդվածը չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանը: Չի բացառվում, որ քրեական օրենսգրքի 343 հոդվածը հակասահմանադրական ճանաչվի, որից հետո փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի: Մեղադրյալ Արթուրի Գրիգորյանին հարցրինք, թե արդյո՞ք 2-րդ պաշտպանին ներգրավելու առիթով չի ցանկանում հետաձգել դատաքննությունը մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: «Եթե այդ պատճառով ցանկանայինք հետաձգել դատական նիստը, ապա իմ պաշտպանը պատրաստ էր այդ հիմքով միջնորդել կասեցնելու դատական նիստը, ես փաստաբան եմ, բայց ինքս իմ գործով չեմ զբաղվում, իսկ 2-րդ պաշտպանի ներգրավումն անհրաժեշտություն է: Մի խելքը լավ է, երկուսը` ավելի լավ»,- պատասխանեց մեղադրվող փաստաբանը: Նշենք, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ եւս քրեական գործ էր հարուցվել 343-րդ հոդվածով, որի դատաքննությունը կասեցվել է մինչեւ Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter