Փաշինյանի հայցը կքննվի առանց տեսախցիկների
Վերջին 5 տարիներին Հայաստանում բնակվելու վերաբերյալ տեղեկանք չտրամադրելու համար «Հայակական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դիմել է դատարան: Վաչական դատարանում այսօր սկսվել է հայցի քննությունը` ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության Իջևանի բաժանմունքի դեմ:
Նիստը սկսվելուն պես Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդել է թույլատրել լրագրողներին դատական նիստը նկարահանել: Սակայն դատավոր Արծրուն Միրզոյանը, հարցնելով կողմերի կարծիքը, ընդ որում` ոստիկանության ներկայացուցիչներից` մի քանի անգամ, և որևէ մեկից միջնորդության դեմ առարկություն չստանալով` այնուամենայնիվ, որոշել է միջնորդությունը մերժել` առանց որևէ հիմնավորման:
Ուշագրավն այն է, որ դատավոր Միրզոյանը, չգիտես ինչու, միջնորդությունը քննարկելու համար մտել է խորհրդակցական սենյակ, ինչն էլ հաշվի առնելով` դահլիճում գտնվողներից մեկը հայտարարել է, թե դատավորը զանգել է նախագահական և միջնորդությունը մերժելու ցուցումը` ստացվել է այնտեղից:
Դատավորի այս մերժումով տեղական լրատվամիջոցներից բացի, դատավարությունը տեսանկարահանելու հնարավորությունից զրկվել է նաև ռուսական «ORT» հեռուստաընկերության նկարահանող խումբը:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել