HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Միջոցառում ԱՄՆ-ում` նվիրված ԼՂՀ մասին տեղեկացվածության ակտիվացմանը

«Ամերիկացիները` Արցախին» (Americans for Artsakh) կազմակերպությունը  Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը  անց է կացրել միջոցառում` նվիրված  Հայաստանում եւ Արցախում տեղի  ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը: Ինչպես հայտնում են, ԼՂՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ԱՄՆ-ում  ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը եւ հանրապետությունում առկա ներկա իրավիճակը: Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի  տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում եւ շատ կարեւոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան`պահպանելու իր ուժն ու նույնականությունը: «Ամերիկացիները` Արցախին» կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը ներկաներին տեղեկացրել է իրենց նախագծերի մասին, նշելով, որ նախատեսվում է ԼՂՀ-ում անցկացնել թրենինգներ` կառավարական կառույցների աշխատակիցների, երիտասարդ առաջնորդների եւ այլ խմբերի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter