HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը

m-mnacakanyan2_24.11.09Նախագահի հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը:  Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Գեւորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի  եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Մխիթար Էդվարդի Մնացականյանը ծնվել է  1950թ. հունիսի 16-ին Սեւան քաղաքում:  1972թ. ավարտել է Երեւանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1984թ.` ՍՍՀՄ ՆԳՆ ղեկավար աշխատողների բարձրագույն դպրոցը: 1972-1975թթ. աշխատել է Սեւանի շրջանային հիվանդանոցում`  որպես վիրաբույժ, 1975-1977թթ.` Ապարան-Արագած միջշրջանային դատաբժշկական փորձագետ, 1976թ.` ՆԳՆ համակարգում` հիվանդանոցի  պետ, 1994թ.` Կարմիր Խաչի Միջազգային Վերականգնողական կենտրոնում` ադմինիստրատիվ տնօրեն, 1995թ.` գլխավոր տնօրեն: 2001 թվականին ընտրվել է Հայկական Կարմիր Խաչ ընկերության նախագահ: 2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան»կուսակցությունից: 2007 դեկտեմբերից ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Աշխարհի ժողովուրդների հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, Հայաստանում ՄԻԱՎ-ՁԻԱՀ, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ տարվող պայքարի  միջպետական կառավարական հանձնաժողովի նախագահ: Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter