HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ամենից շատ բռնությունների են ենթարկվել 19-24 տարեկան աղջիկները

25-11_Jina-SargisovaՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը համապետական հարցում է անցկացրել` պարզելու ընտանեկան բռնության ծավալը Հայսատանի Հանրապետությունում: Հարցման ադրյունքների մանրամասները ՄԱԿ-ի գրասենյակը կներկայացնի առաջիկայում: «Բռնությունների ամենատարածված ձեւը հոգեբանականն է, բայց ցածր տեղ չեն զբաղեցնում սեռական եւ ֆիզիկական բռնությունները»,- ասյօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց «Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ջինա Սարգիսովան: Բացի գրավոր հարցերից կանանց հարցաթերթիկներում ներառված են եղել դեմքեր` տխուր, լացող կամ ժպտացող: 70 տոկոսից ավելին նշել են լացող դեմքը: «Մենք ունենք մի նպատակ. ազատվել լացող դեմքերից Հայաստանում, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ անել ամեն ինչ»,- հայտարարեց Ջինա Սարգիսովան: Հարցման արդյունքներով` ամենից շատ բռնությունների են ենթարկվում 19-24 տարեկան աղջիկները: «Միգուցե այդ տարիքային խմբի աղջիկներն ավելի համարձակ են խոսում իրենց նկատմամբ կատարված բռնությունների վերաբերյալ, դրա համար էլ այդպիսի ցուցանիշ է գրանցվել: Բռնությունների ենթարկված կանանցից միայն 15 տոկոսն է խոսում, բարձրաձայնում այդ մասին»,- ասում է ծրագրի ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter