Վարչապետն անդրադարձել է նաև դեղերի թանկացմանը
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին։ յնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները։ Վչապետին ներկայացվել են վերջիներիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Ըստ կառավարության մամլո ծառայության` խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը կարեւորել է կենտրոնի դերը, համարելով այն տարածաշրջանում բացառիկ: Նա ամենակարեւոր արժեք է համարել կենտրոնի բարձրորակ մասնագետներին, որոնք «համապատասխանում են միջազգային ժամանակակից չափանիշներին»։
«Անհրաժեշտություն կա, մի կողմից` ժամանակակից սարքավորումներով հագեցնել կառույցը, մասնագետներին վերապատրաստում անցնելու հնարավորություն տալ։ Բնականաբար, աշխատավարձերը պետք է մրցունակ լինեն շուկայում նմանատիպ մասնագիտություններ ունեցող կառույցների համեմատությամբ։ Ինչպես նաեւ դուք տեսնում եք, որ շենքային պայմանները չեն բավարարում ժամանակակից պահանջներին, եւ այս հիմնական խնդիրներն են, որոնք պետք է գտնվեն կառավարության ուշադրության կենտրոնում»,- ասել է Տ. Սարգսյանը:
Վերջին շրջանում դեղերի գների բարձրացումների հետ կապված վարչապետը հիշեցրել է, որ տնտեսական մրցակցության հանձնաժողովը քննության է վերցրել այս խնդիրը եւ հետազոտության արդյունքները ներկայացնելու է հանրությանը եւ կառավարությանը։
«Այսօր մենք նույնպես քննարկեցինք այդ խնդիրը, որովհետեւ դեղերի շուկայում ստեղծված իրավիճակը մեզ խիստ մտահոգում է։ Մասնավորապես, ներկրողների քանակը, որոնք գերիշխող դիրք ունեն այսօր դեղերի շուկայում, ավելանում է, ներմուծված ինվոյսային գները եւ վաճառքի գների տարբերությունը երբեմն լինում է 2-3 անգամ ավելի բարձր, այսինքն` շահութաբերությունը բավականին բարձր է նաեւ այդ ոլորտում եւ, բնականաբար, պետությունն այստեղ անելիք ունի»,- ասել է վարչապետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել