HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետքի» 10-րդ համարը տպագրվել է, բայց որոշ կրպակներ դեռ չի հասել

Այսօր լույս է տեսել «Հետքի» 10-րդ համարը, սակայն «Պրես Ստենդ» կազմակերպության պատճառով «Հետքը» կրպակներ և մի շարք մարզեր չի առաքվել: Ըստ «Պրես ստենդ» կազմակերպության հիմնավորման` «թերթը տեխնիկական պատճառներով առաքման ցանց չի մտել»: «Պրես Ստնեդը» սպասարկում է նաև Երևանի կրպակների մեծ մասը: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: Կազմակերպությունից խոստացան օրվա ընթացքում հարցը կարգավորել: Այսօրվա համարում`
  • Վրացիները խոստանում  են վերանորոգել Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցին, թե՞ պետական մակարդակով շարունակում են խաբել մեզ
  • Սաշիկ Հակոբյանը  Անատոլի կնոջն առաջարկել է  սեռական հարաբերություն ունենալ, որի  պատճառով նրան ծեծել են, հետո` այրել
  • Հրանուշ Հակոբյան. «Ես աշխատում եմ, ես կին չեմ խաղում». բացառիկ լուսանկարներ եւ մանրամասներ նախարարի կյանքից
  • Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) սպասում է հայ-թուրքական  սահմանի բացմանը, որ թուրքերի ճաշակով  ավարտին հասցնի իր կիսակառույց շենքերի  կառուցումը
  • «Մկնդեղի գերեզմանոցը» շարունակում է մնալ վտանգավոր արտահոսքերի աղբյուր
  • Արագածոտնում  պնդում են, որ խմելու ջուրը չքլորացված է եւ կենդանիներով լեցուն
  • «Եվ ամեն անգամ  տառապում էի, երբ Ֆրանսիայից Հայաստան մեկնելու ժամանակ իմ հետեւից անմխիթար ճչում էր դուստրս»,- ասում է դերասան  Վարդան Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter