HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ոստիկնաններն այցելել են Մարիամ Սուխուդյանենց բնակարան

26-11_Mariam-SukhudyanՎերջրերս երկու ոստիկան են այցելել երիտասարդ ակտիվիստ Մարիամ Սուխուդյանենց բնակարան: «Մեկը մեր տեղամասային տեսուչն էր, իսկ մյուսին` չեմ ճանաչում: Ասացին, որ իրենք այցելում են «Վոլկսվագեն» մակնիշի մեքենա ունեցող անձանձ, որովհետեւ ամռանը Ագաթանգեղոսի 8 հասցեում մեքենայով վրաերթի են ենթարկվել 2 հոգի, որոնք մահացել են: Մենք էլ ունենք այդ մակնիշի մեքենան, նայեցին այն, հարցրեցին, թե երբ ենք վերանորգել, ստուգեցին` մեքենան վնասված է, թե ոչ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Մարիամի մայրը` Նելլի Գուրգենյանը: «Ոստիկաններն արձանագրեցին, որ ստուգել են մեքենան, ես ստորագրեցի, եւ նրանք հեռացան,- ասում է Նելլի Գուրգենյանը,- մեր հարեւանն էլ ունի «Վոլկսվագեն», բայց նրանց մեքենան չեն ստուգել, ես մեկ ուրիշից էլ եմ հարցրել, ով ունի հենց նույն մեքենայից, բայց նրանն էլ չեն ստուգել, տարօրինակ է»: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից «Հետքին» հայտնեցին, թե տեղամասային տեսուչի այցելությունը չպետք է կասկած հարուցի քաղաքացիների մոտ, քանի որ դա նրանց աշխատանքն է: Նշենք, որ ոստիկանները հետաքրքրվել են միայն մեքենայով, իսկ Մարիամ Սուխուդյանի վերաբերյալ որեւէ հարց չեն տվել: Հիշեցնենք, որ երիտասարդ ակտիվիստը իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 2008 թվականի նոյեմբեր ամսից, երբ նրա միջոցով հանրությանը հայտնի դարձավ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի աշակերտուհիների նկատմամբ բռնությունների մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter