HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս պահին պատգամավորի թեկնածուները 4-ն են

26_11-k-handznajoxovԵրևանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք լրացուցիչ ընտրություններում Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվելու համար մնացել են հաշված ժամեր: Ինչպես «Հետքին» հայտնեցին ԿԸՀ մամլո ծառայությունից, եթե մինչև 18:00-ն որևէ մեկը չառաջադրի իր թեկնածությունը, կամ արդեն առաջադրվածներից ոչ ոք ինքնաբացարկ չհայտնի, ընտրապայքարի դուրս կգան 4 հոգի: Նրանք են. «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը և «Ազգային միաբանությունից» Արա Սիմոնյանը: Հիշեցնենք, որ նախօրեին դերասան Վլադիմիր Կոստանյանը հայտարարեց, որ ընտրություններին չի մասնակցելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter