HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ահազանգում են քաղաքացիները. Բուսաբանական այգուց ծառ են գողանում

27_11-busabanakan-aygiԱյսօր «Հետքի» խմբագրություն զանգահարած քաղաքացիները հայտնեցին, որ ականատես են եղել, թե ինչպես են Երեւանի Բուսաբանական այգու գաղտնի մուտքերից հատված ծառեր հեռացվում: Քաղաքացիները չներկայացան` պատճառաբանելով, որ չեն ցանկանում խնդիրներ ունենալ ծառահատների կամ այգու տնօրինության հետ: Իսկ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե նման բան հնարավոր չէ: «Միգուցե ինչ-որ ճյուղեր են կտրել, բայց որ ծառեր հատեին ու դուրս բերեին, դա չի կարող պատահել»,- ասում է Վարդանյանը: Ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանին եւս տարօրինակ թվաց քաղաքացիների հայտնած տեղեկությունները, սակայն նա խոստացավ, որ կստուգի նշված տարածքն եւ ավելի ուշ կհաղորդի` հատված ծառեր հայտնաբերվել են, թե ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter