HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Ծառայողական վարույթ` Փոստանջյանի հաղորդման վերաբերյալ

01_12-akcia ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վերջերս ՀՀ ոստիկանապետին, Գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին մի քանի հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, որով հայտնել է, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների բողոքի գործողությունները, խլել եւ պատռել են նրանց պաստառները: «Հետքի» այն հարցին, թե արդյո՞ք որեւէ ընթացք տրվել են հաղորդումներին, պատգամավորը պատասխանեց. «Ինձ պատասխանել են, որ ծառայողական վարույթ է սկսվել իմ ներկայացրած առաջին հաղորդումի վերաբերյալ, քննարկում են, ընթացքի մեջ է, ինձ կհայտնեն արդյունքը»: Առաջին հաղորդումը պատգամավորը ներկայացրել է հոկտեմբերի 22-ին: Այդ օրը Փոստանջյանը եւ այլ քաղաքացիներ ՀՀ Կառավարության շենքի առջեւ կազմակերպել էին բողոքի գործողություն պաստառներով` ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման: 01_12-akcia2 «Ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա և բռնի ուժով սկսեցին պատռել պաստառները ու խլել դրանք մասնակիցների ձեռքերից` չնայած վերջիններիս, ներկա գտնվող լրագրողների և անցորդների բողոքներին»,- հաղորդման մեջ նշել էր Զարուհի Փոստանջյանը: ԱԺ պատգամավորի` նմանատիպ բովանդակությամբ մյուս հաղորդումները դեռեւս անարձագանք չեն ստացել պատկան մարմինների կողմից: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter