HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Նիկոլ Փաշինյանի գործով սկսել են հետազոտել տեսանյութերը

n-pashinyanԱյսօր «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատարանը սկսեց տեսանյութերի հետազոտումը: Սկզբից դիտեցին հետընտրական իրադարձություններ պատկերող տեսանյութը, որտեղ ոստիկանության աշխատակիցը բարձրախոսով շարունակաբար կրկնում է, որ երթն արտոնված չէ, խնդրում է դադարեցնել այն, որպեսզի խուսափեն անկանխատեսելի իրադարձություններից: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հստակ չէ և ոստիկանները չեն նշում, թե որ գործողություններն ի նկատի ունեն` «այն, որ ժողովուրդը պահանջում է արդարություն, այն, որ նրանք իրացնում են իրենց սահամադրական իրավունքը, թե այն, որ պահանջում են պատժել ընտրությունների կեղծարարներին»: Ն. Փաշինյանի խոսքերով` եթե երթը կամ հանրահավաքը արտոնված չէր, ոստիկանությունը պետք է դիմեր հանրահավաքի կազմակերպիչներին, զգուշացներ որ անօրինակն է և ժամանակ տար այն դադարեցնելու համար: Միայն դրանից հետո ոստիկանությունն իրավունք ուներ դիեմելու միջոցառման մասնակիցներին: Ավելին, որևէ տեսանյութ չկա, որը կվակայի, որ ոստիկանության ներկայացուցիչներից մեկը դիմել է երթի կազմակերպիչներին` պահանջելով դադարեցնել գործողություները: «Այնպես որ` ոստիկանությունն իրավունք չուներ պահանջել դադարեցնել գործողությունները»,-հավելեց Ն. Փաշինյանը: Դիտեցին նաև հոկտեմբերի 23-ի երթի տեսանյութը, որը տրամադրել էր «Չորրոդ իշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանը: Պատկերված էր, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում հանրահավաքի իրազեկման մասին տեղեկություն տարածող քաղաքացիներին: Դատապաշտպան Լուսինե Սահակյանը նշեց, որ իրենց մոտ առկա է ավելի երկար տևողությամբ տեսանյութ, որտեղ մանրամասնորեն երևում է Նիկոլ Փաշինյանին բերման ենթարկելը: Սկսել են դիտել մարտի 1-2-ը, Մյասնիկյանի արձանի մոտ, մասնավորապես Ֆրանսիայի դեսպանատան հատվածում տեղի ունեցող իրադարձությունները պատկերող տեսանյութեր: Ընթացքում Ն. Փաշինյանի փաստաբան Լուսինե Սահակյանն ընդգծեց, որ այդ տեսանյութում պարզ երևում է, որ  միայն 5 քաղաքացիների նկատմամբ ոստիկանները ուժ են կիրառում, որոնց մեծամասնությունը ծերեր են, նույնիսկ ձեռնափայտով հարվածում են մի ծեր մարդու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter