HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Դատական նիստից 20 րոպե առաջ դատավորը հետաձգեց այն

10-12_S.SafaryanԱյսօր Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է շարունակվեր «Ռադիո Հայ»-ն ըննդեմ Ստեփան Սաֆարյանի գործով նախնական դատաքննությունը, սակայն դատավոր Գ. Մազմանյանը նշանակված ժամից ընդամենը 20 րոպե առաջ հայցվորի ներկայացուցչին տեղեկացրել է, որ դատական նիստը հետաձգվում է մինչեւ դեկտեմբերի 23-ը: «Ռադիո Հայը» ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանից պահանջում է «հերքել զանգվածային լրատվական միջոցներով տարածված` գործարար համբավը արատավորող տեղեկությունը», սակայն այսպիսի տեմպերով, եթե նույնիսկ դատարանը բավարարի հայցադիմումը, ապա Սաֆարյանի հերքումը դժվար թե վերականգնի «Ռադիո Հայի» «արատավորված» գործարար համբավը: Ռադիոկայանը դատարան էր դիմել դեռեւս օգոստոս ամսին, որից հետո կայացել էր նախնական դատական նիստ, այնուհետեւ դատավոր Մազմանյանը մեկ ամսով արձակուրդ էր գնացել եւ նիստը հետաձգել էր մինչեւ դեկտեմբերի 10-ը: Այսօր կողմերը դատարանին պետք է ներկայացնեին ապացույցներ, սակայն դատավորը կրկին հետաձգեց նիստը` Ստեփան Սաֆարյանի վատառողջության պատճառով: Այսպիսի պայմաններում թերեւս խախտվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված դատական պաշտպանություն ստանալու ողջամիտ ժամկետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter