HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյանին շնորհվել է «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակ

yovanovich-Baxdasaryan_11.1Դեկտեմբերի 10-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը «Հետք» թերթի գլխավոր խմբագիր, «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանին շնորհեց ԱՄՆ դեսպանատան «Հայաստանի ազատության պաշտպանի» մրցանակը: Դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ Մարի Յովանովիչը նշեց. «Էդիկ Բաղդասարյանի աննախադեպ աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների, ինչպես նաև մերօրյա ստրկության` թրաֆիքինգի դեպքեր:

Անցյալ տարի Նորվեգիայում «Հետաքննող լրագրողների» կոնֆերանսը մեծ ուշադրություն դարձրեց նրա կողմից ներկայացված մի հետաքննական աշխատանքի, որով բացահայտվում էր նախկին մի բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բնական ռեսուրսների չարաշահում»: Դեսպանը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանություը քայլ առ քայլ կատարվող գործընթաց է, և սա այն աշխատանքն է, որին իրենց մասնակցությունը պետք է բերեն բոլորը և թափանցիկ աշխատանք պահանջեն իշխանություններից: Էդիկ Բաղդասարյանն ասաց, որ իրականում ինքը չէր ցանկանա նման մրցանակ ստանալ, և չէր ցանկանա, որ առհասարակ նման մրցանակ աշխարհում լիներ, «որովհետև իսկապես դժվար է նստել ու մտածել, որ քո երկրում քաղաքական հայացքների համար մարդկանց բանտարկում են, երբ գիտես, որ քո երկրում երեխաների 30 %-ը թերսնված է, այսինքն` նրանք սոված են քնում: Ես մանավանդ այս վերջինի մասին եմ խոսում և ուզում եմ, որ այստեղ եղած հասարակական կազակերպությունները հատկապես դրա վրա մեծ ուշադրություն դարձնեն: Իսկապես թերսնուցման խնդիրը այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրն է, որովհետև այսօր զորակոչվող երիտասարդների մոտ 40 %-ը ինչ-որ հիվանդություններ է ունենում: Եվ դրանք հիմնականում այդ երեխաներն են»: էդիկ Բաղդասարյանի խոսքերով` սրա հետևանքով մենք 5-10 տարի հետո շատ ավելի մեծ խնդիրների առաջ ենք կանգնելու, և ամենամեծ ուշադրություն պետք է դարձել նրան, որ մարդը չի կարողանում նորմալ մանկություն ունենալ, նորմալ կրթություն ու սնունդ ստանալ: «Դժբախտաբար, Հայաստանում այսօր բոլոր իրավունքները նույն վիճակում են` սկսած բնապահպանության իրավունքից, մինչև կրթության իրավունք: Ես հասարակությանը երբեք չեմ մեղադրում: Ես միշտ մեղադրում եմ վերևներին, որովհետև կան հարցեր, որոնք մի հրամանագրով կարելի է լուծել մի ժամվա մեջ, և այդպիսի հարցերը շատ են: Իշխանությունը քաղաքական կամք պետք է ունենա, որպեսզի շատ արագ ամեն ինչ փոխվի»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը: Նա նշեց, որ, ցավոք, Հայաստանում մենք չենք կարողանում ընտրություններ անցկացնել, և ընտրողը չի կարողանում իրացնել իր իրավունքը: «Ամենապարզ բանը սա է: Եվ դրա համար պետք է գտնենք այն անձերին, այն անհատներին, որոնք կան տարբեր տեղերում` ներքևում, ձախում, վերևում, և նրանց միջոցով փորձել ինչ-որ բաներ փոխել»,- նշեց «Հետքի» խմբագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter