«Արձանագրությունները, հավանաբար, հակասահմանադրական չեն ճանաչվի»
ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 13-ին պետք է որոշի` հայ-թուրքական արձանագրությունները հակասո՞ւմ են ՀՀ Սահմանարդությանը, թե՞ ոչ:
«Պարզ համադրման պարագայում հայ-թուրքական արձանագրություններում հակասահմանադրականություն չկա, բայց հակասահմանադրականություն կարող է առաջանալ արձանագրության որոշ մեկնաբանությունների պարագայում:Մասնավորապես այն դեպքում, երբ այսպես կոչված պատմական հանձնաժողովը քննի, թե ցեղասպանություն եղել է, թե չի եղել: Եթե այդ հանձնաժողովը նման մանդատ ունենա, այս պարագայում կարող է առաջանալ հակասահմանադրականություն»,- ասում է սահմանադրագետ Հրայր Թովմասյանը:
Նրա խոսքով` արձանագրությունները, հավանաբար, հակասահմանադրական չեն ճանաչվի: Նշենք, որ հայ-թուրքական արձանագրություններն արդեն քննարկվում են Թուրքիայի խորհրդարանում, իսկ Հայաստանի Ազգային ժողովում դրանք կքննարկվեն միայն այն դեպքում, եթե ՀՀ Սահմանադրական դատարանը դրանք հակասահմանադրական չճանաչի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել