HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ  Հակոբյանը կասեցնում է իր անդամակցությունը ՀԱԿ-ին

230308-d-hakobyanԵս համագործակցում եմ Աստծո և հայ ժողովրդի հետ «Ես ՀՀ Մարքսիստական կուսակցության անունից հայտարարում եմ, որ ես  կասեցնում եմ իմ անդամակցությունը ՀԱԿ-ին»,- այսօր «Փաստարկ» ակումբում   լրագրողներին  ասաց ՀՀ: Մարքսիստական կուսակացության  նախագահ Դավիթ Հակոբյանը: Դավիթ Հակոբյանի  մեկնաբանմամբ, սրա պատճառը գաղափարական է. «Միանալով նրանց  պատմական իրադարձության ժամանակ` հույս ունեի, թե կկայանա իշխանափոխություն` հենված գաղափարական սերնդափոխության  վրա, սակայն իրականության մեջ տակտիկական զինանոցի պատճառով այն չկայացավ: ՀԱԿ-ը չկարողացավ դառնալ գաղափարի գլխավոր գեներատոր, չստեղծվեց նոր ազգային գաղափարախոսություն: ՀԱԿ-ը պետք է մատուցեր նոր արտաքին եւ ներքին հասարարական  դրույթներ, բայց չկարողացավ, եւ ամենակարեւորը` եղավ ու մնաց ՀՀՇ-ական, այն գաղափարական ընդդիմության չվերածվեց»,- ասաց Դ. Հակոբյանը: Նրա խոսքերով` այսօր Հայաստանում առկա ամենակարեւոր խնդիրներն  են` ազգի տրոհումը տարբեր խմբավորումների, կենսաֆիզիկական գոյության ապահովումը եւ նոր դոկտրինայի կազմավորումն ու տարածքային ամբողջականությունը: Սրանք լուծելու համար անհրաժեշտ է նոր քաղաքկան ուժի ձեւավորում. «Մենք նոր քաղաքական ուժի կարիք ունենք եւ գաղափարական հեղափոխության խնդիր ունենք, ուժ, որ ՀԱԿ-ը չդարձավ»: Խոսելով ընտրությունների  եւ իր թեկնածության մասին` Դավիթ Հակոբյանն ասաց. «10-րդ ընտրատեղամասում առաջադրված բոլոր թեկնածուները պոտենցիալ կեղծարարներ են: Նախնական հայացքով նրանք բոլորն էլ պիտի որ «ձայն փախցնեն», որպեսզի իմ ձայները նվազեն: Թող սերնդեսերունդ նզովյալ լինեն նրանք, ովքեր կկեղծեն  այս ընտրությունները,- ապա ավելացրեց.- տեսնես կգտնվի այր` իմ ձայնը չփոշիացնելու համար»: Այն հարցին, թե չի խանգարի արդյոք այն փաստը, որ ինքը դուրս է եկել ՀԱԿ-ի կազմից հենց նախընտրական շրջանում, ըստ Դավիթ Հակոբյանի, միայն  կօգնի իրեն, քանի որ այս քայլը  խոսում է իր քաղաքական անկախության  մասին: Անդրադառնալով իր նախընտրական  քարոզչական մեթոդիկային` ասաց. «Ես ինձ ներկայացնելու կարիք չունեմ, քանի որ իմ փոխարեն դա անում են ուիշները: Հաճախ քաղաքական գովազդը, նախընտրական քարոզարշավը հակառակ էֆեկտն են ունենում եւ վնասում  թեկնածուին: Ես չունեմ ո’չ այդքան շատ նյութկան միջոցներ, որ գովազդին տրամադրեմ,  ո’չ  էլ ուզում եմ որեւէ օլիգարխի  դիմել եւ նրա «կապովի շունը» դառնալ: Ընտրազանգվածը գնելու միտք էլ չունեմ»: Մարքսիստական կուսակցության  նախագահն ասաց նաեւ, որ այս ընտրություններում  ինքը չի վստահում ոչ մեկին. «Ես չեմ  վստահում ո’չ ՀՀ նախագահին, ո’չ Կենտրոնական ընտրատեղամասի նախագահին: Համագործակցում եմ` նախ աստծո, ապա` հայ ժողովրդի հետ»,- ասաց Դավիթ Հակոբյանը: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter