HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրոպայի Հայերի Համագումր»-ը մտահոգված է Հայաստանի արտաքին քաղաքականությամբ

«Եվրոպայի Հայերի Համագումար»-ի (Assembly of Armenians of Europe) ընդհանուր ժողովը տեղի ունեցավ 2009 թ. դեկտմեմբերի 12-ին՝ Գերմանիայի Քյոլն քաղաքում: Համաժողովում մասնակցում  էին Եվրոպական  երկրներից ժամանած կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկեց ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, հաստատեց առաջարկված համապատասխան լուծումներն ու կառույցային բարեփոխումները: Համագումարը հինգ հիմնական եւ երկու անձնափոխանորդ կազմով ընտրեց նոր Գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ, Գերագույն խորհուրդը ղեկավարելու է ԵՀՀ-ի ապագա գործունեությունը: Ընտրվեցին տեղական եւ աշխատանքային հանձնախմբեր եւ մարմիններ: Ընդհանուր ժողովը քննարկեց Սփյուռքահայության` հատկապես Եվրոպական ցամաքամասում բնակվող հայության խնդիրները, նրան հուզող հարցերն ու առկա մարտահրավերները: Մասնավոր ուշադրության արժանացավ  երիտասարդության կազմակերպման ու աշխուժացման հարցը: Համագումարը ողջ հայ ժողովրդի ազգային շահերին վերաբերող Հայաստանի Հանրապետության որդեգրած արտաքին քաղաքականության մասին հայտնեց իր լուրջ մտահոգությունները: Համագումարը իր նպատակների ծիրի մեջ ընդգրկեց հետեւողականորեն աջակցել ու պաշտպան կանգնել հայաստանաբնակ մեր հայրենակիցների հասարակական հիմնարար շահերին ու ժողովրդավարության համար տարվող պայքարին, պայքարել մարդու իրավունքների, խոսքի ու մտքի ազատությունների, լրատվական միջոցների` հատկապես հեռուստացույցի (որին հետեւում է ողջ սփյուռքահայությունը) համակողմանի ու անկաշկանդ գործունեության համար: Համագումարը շեշտեց Հայրենի պետականության հզորացման ու զարգացման հույժ ու անառարկելի կարեւորությունը: (ԵՀՀ) Եվրոպայի Հայերի Համագումար Գերմանիա, քաղաք Քյոլն, 13. դեկտեմբեր 2009 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter