HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կհանդիպեն հայ և թուրք լրագրողները

17-12_hay-turqakanԵվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (GPOT, Թուրքիա) հետ համատեղ կազմակերպում է հայ և թուրք լրագրողների հանդիպում: Հանդիպումը կկայանա ս.թ. դեկտեմբերի 17-20-ը Երևանի Կոնգրես հյուրանոցում: Այն ֆինանսավորվում է Նորվեգիայի կառավարության և ԱՄՆ Միջազգայիյն զարգացման գործակալության կողմից: Հանդիպումն սկսվելու է դեկտեմբերի 17-ին ժամը 14:00-ին: Ողջույնի խոսքից հետո` 14:30-ին լրագրողներին հարցազրույցների հնարավորություն կընձեռնվի: Հանդիպմանը կմասնակցեն մի շարք հայտնի լրագրողներ Թուրքիայի ու Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից, ինչպիսիք են CNN Türk-ը, Milliyet-ը, Sabah-ը, Hurriyet-ը, NTV-ն, Cumhuriyet-ը, Akşam-ը, «Ազգ» օրաթերթը, «Կենտրոն» հեռուստատեսությունը, «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը, Tert.am-ը, News.am-ը և այլն: Սույն հանդիպումը մասն է Հայաստանի ու Թուրքիայի մամուլի անաչառության բարձրացմանն ուղղված ԵՀՀ նախագծի, որի նպատակն է Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների միջև հաստատել կապեր ու ամրապնդել փոխադարձ ըմբռնումը` երկու երկրներում երկկողմանի հարաբերությունների լուսաբանման հարցում լրատվության որակի ու ճշգրտության բարելավման միջոցով: Նախագծի շրջանակներում հայ և թուրք լրագրողներն ու խմբագիրներն առաջին անգամ հանդիպեցին ս.թ. հոկտեմբերի 13-14-ը Բուրսայում: Նրանք քննարկեցին նույն նախագծի շրջանակներում իրականացված համատեղ հետզոտության արդյունքները: Հայ և թուրք լրագրողները վերլուծեցին հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը, նորմալացման գործընթացը, ինչպես նաև այն ուղիները որոնցով ԶԼՄ-ները կարող են դրականորեն ազդել այս գործընթացի վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter