HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողները մրցանակ ստացան

18_12-mrtsanakՄիգրացիոն հիմնախնդիրների շուրջ «Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Ճամպրուկ» լրագրողական մրցույթում «Հետքի» թղթակից Սեդա Գրիգորյանը «Լավագույն հրապարակում» անվանակարգում ստացավ առաջին մրցանակը (Տես հոդվածը` Հայ միգրանտները Փարիզում. ճանապարհները նրանց բերում են ետ՝ Հայաստան ): Առաջին մրցանակը Սեդա Գրիգորյանը կիսեց «Սևան» թերթի լրագրող Արմինե Ղուկասյանի հետ` արժանանալով 90 հազար դրամ պարգևատրման:

Լավագույն հրապարակման համար հատուկ մրցանակի արժանացավ «Գոլոս Արմենիի» թերթի լրագրող Մարթա Հախնազարյանը, իսկ երկրորդ մրցանակին` Հայկուհի Բարսեղյանը` «Արտակարգ» շաբաթաթերթից: “People in Need” չեխական ընկերության հայաստանյան մասնաճյուղն այս մրցույթում երեք ոլորտ էր ընդգրկել` մամուլ, հետուստատեսություն և ռադիո: «Լավագույն ռադիոնյութ» անվանակարգում առաջին մրցանակը ստացավ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նաիրա Բուլղադարյանը, 2-ին` Կարինե Սիմոնյանը, իսկ խրախուսական մրցանակը տրվեց «Ռադիո Հայի» լրագրող Ռուզան Գիշյանին: «Լավագույն հեռուստանյութ» անվանակարգում 3-րդ մրցանակը ևս բաժին ընկավ Կարինե Սիմոնյանին, իսկ երկրորդ մրցանակ այստեղ չէր սահմանվել: Առաջին մրցանակը կիսեցին Հ1 և «Շանթ» հեռուստաընկերությունները` համապատասխանաբար Արտակ Ալեքսանյանն ու Արտյոմ Երկանյանը: Ալավերդու «Անկյուն» հեռուստաընկերությունն էլ մրցանակ ստացավ` միգրացիոն ոլորտի խնդիրներին և միգրանտներին առավել հաճախ անդրադառնալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter