HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյանցիները դժգոհ են քաղաքապետի որոշումից

Աբովյանի մի խումբ բնակիչներ նամակ են ուղարկել խմբագրություն: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ:  «Հայտնում ենք Ձեզ, որ Աբովյան քաղաքում դեկտեմբերի 13-ից առանց բնակչության կարծիքը  իմանալու տեղի  է ունեցել փոփոխություն` միջքաղաքային  տրանսպորտի աշխատանքի կարգում, որը կազմակերպել է Աբովյան քաղաքի նորընտիր  քաղաքապետը Կ. Գուլոյանը: Այսպես քաղաքից դեպիԵրևան մեկնող երթուղային տաքսիների և ավտոբուսների երթուղին փոխվել է: Այժմ որպես միակ «հավաքատեղի» օգտագործվում է   խորհրդային ժամանակներից մնացած և վերջին 10-15 տարիների ընթացքում չգործող ավտոկայարանը, որը գտնվում է քաղաքի բնակելի մասից զգալիորեն հեռու և հանդիսանում է ոչ բնակեցված տարածք, շատ վտանգավոր է հատկապես երեկոյան ժամերին այդ տարածքում գտնվելը: Այդտեղ հասնելու համար գործի են դրվել մի շարք ներքաղաքային վճարովի ավտոբուսներ: Սա հանգեցրել է նրան, որ արհեստականորեն բարդացել է, և ժամանակի առումով, ինչպես նաև ֆինանսական առումով Երևան մեկնելը: Մեկ տրանսպորտի փոխարեն Աբովյանի նման փոքր քաղաքում, հիմա օգտագործում ենք երկու տրանսպորտ: Այսինքն նախկին 400 դրամի փոխարեն, բնակիչները /որոնց թվում են բազմաթիվ ուսանողներ, մարդիկ, որոնք աշխատում են Երևանում/ծախսում են 500-600 դրամ, և ինչն ավելի մտահոգիչ է անիմաստ ժամանակի ծախսում` քաղաքից հեռացված անհարմարավետ ավտոկայանից ստիպված օգտվելու պատճառով: Ի դեպ նշենք, որ տվյալ ավտոկայարանի շահագործումը խորհրդային տարիներին անշուշտ իմաստավորված էր, քանի որ նույն տեղում կենտրոնացած էին  մի շարք գործարաններ, որտեղ աշխատողների մեծ մասը նաև Երևանից էին: Իրենց շահույթի համար մարդկանց արհեստականորեն գցել են խղճուկ իրավիճակի մեջ, ոչ մի տրամաբանություն չկա այս երևույթի մեջ, այստեղ միայն շահ է հետապնդվում, նստել հաշվարկել են, որ օրական 5000 հոգուց 100 դրամ կորզելով ամսական մեծ գումարներ կաշխատեն: Խնդրում ենք Ձեր աջակցությունը այս հարցում, վերականգնել մեր նախկին երթեւեկությունը, որովհետև իսկապես այսպես անհնար է, ոտնահարված են քաղաքացիների շահերը: Աբովյան քաղաքի բնակիչները հիմա իսկապես գտնվում են անպաշտպան վիճակում: Եթե կարևոր է ավտոկայարանի օգտագործումը, առաջարկում ենք որ Երևան մեկնող ավտոբուսները մեկնեն ավտոկայարանից , սակայն անցնեն ողջ քաղաքով /ինչն ընդամենը մեկ -երկու կանգառ է/ և արհեստական դժվարություններ չստեղծեն առանց այդ էլ ոչ նախանձելի վիճակում ապրող բնակչության համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter