HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Դե ֆակտո»-ի հռչակած «Տարվա մարդը» չէր եկել

21-12-tsarukyan

Այսօր նախատեսված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ասուլիսը: Նրան «Դե ֆակտո» ամսագիրը հռչակել է 2009 թվականի «Տարվա մարդ»: Ասուլիսին ներկա էր ամսագրի խմբագիրը, որը եկել էր Ծառուկյանին անձամբ հանձնելու մրցանակը, սակայն «Տարվա մարդը» չէր ներկայացել: Նրան փոխարինելու եկավ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

21-12_N.Zohrabyan

Սա տհաճ անակնկալ էր ասուլիսին ներկա լրագրողների համար. նրանցից մեկը, տեսնելով Նաիրա Զոհրաբյանին, նկատեց. «Որ ասում եմ` ձեր կուսակցության տղամարդը դու ես»: Սրան ի պատասխան` պատգամավորը ժպտաց: Հետագայում հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը հրատապ աշխատանքնային այցով մեկնել է Մոսկվա եւ չի կարող անձամբ ստանալ իր մրցանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter