HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Արձանագրությունները պետք է մերժվեն ժողովրդի եւ հաջորդ իշխանությունների կողմից»

22-12-Serg-Gyul««Ժառանգություն» կուսակցությունը միակն էր, որ ապրիլի 22-23-ին հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ հայտարարությունից անմիջապես հետո հանդես է եկել ծրագրային թեզերով: Ցանկացած պետություն ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ հարեւանների հետ, սակայն այլ հարց է, թե դա ինչ գնով է տեղի ունենալու: Եւ գինն այստեղ նաեւ մեր ապագային է վերաբերում, եւ «Ժառանգությանը» հաջողվել է հասցնել հասարակության լայն շերտերին, թե ինչ են նշանակում այս արձանագրությունները»,- այսօր «Արցախ» ակումբում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա ասաց, որ «Ժառանգությունը» շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ նույնիսկ այն դեպքում, երբ արձանագրություններն ընդունվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: «Մենք պետք է հստակեցնենք, որ ժողովուրդը հասկանա, որ արձանագրություններն անգամ վավերացնելուց հետո չեն կարող համարվել ժողովրդի կողմից հավանություն ստացած: Հասարակությունն արդեն հասկանում է, թե դա ինչ ծուղակ է իրենից ներկայացնում: Հասարակությունը պետք է մերժի վավերացումը եւ պնդի, որ նոր եկած իշխանությունը պետք է գա եւ մերժի այդ արձանագրությունները: Հաջորդ իշխանությունը կարող է վերջ դնել արձանագրություններին, եթե դրանք ընդունվեն այս իշխանության կողմից»,- ասում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter