HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Առաջարկում է Բաքվի հայերի ջարդի 20-ամյակին նվիրված միջոցառումներ անցկացնել

24-12_Jard«1990 թվականի հունվարի 13-19 տեղի է ունեցել Բաքվի հայերի ցեղասպանության վերջին փուլը: Այդ օրերը պատահական չէին ընտրել այդ մարդկային տեսակին չպատկանող Ադրբեջանի ազգայնականները: Բաքվի հայերն ավելի ճոխ էին նշում Քրիստոսի անվանակոչությունը հունվարի 13-ին, դա տեղական ավանդույթ էր եւ ադրբեջանցիները հատուկ էին այդ օրն ընտրել որպես ջարդերի սկիզբ: Եւ 7 օր շարունակ այնպիսի աննախադեպ դաժանությամբ տեղի են ունեցել ջարդեր, որոնք զարմացրել են շատ բան տեսած մարդկանց»,- ասում է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նա դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` առաջարկելով 2010 թվականի հունվարի 13-19-ին միջոցառումներ կազմակերպել Բաքվի հայերի ջարդի 20 ամյակին նվիրված, որոնք պետք է ստանան միջազգային հնչեցություն. «Ի վերջո դա ցեղասպանություն է, որը հայ ժողովուրդը տեսել է 20-րդ դարի սկզբին»,- նշում է պատգամավորը: Տիգրան Սարգսյանը տիկին Ալավերդյանին ասել է, թե ինքը կսպասի, որ Ազգային Ժողովը հանդես գա առաջարկություններով. «Ես հասարակական կազմակերպությունների հետ միասին պատրաստել եմ առաջարկությունների շարք, որը կներկայացնեմ»,- ասում է Լարիսա Ալավերդյանը, ով նույնպես ծնունդով Բաքվից է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter