
ՄԻՊ-ը բացասական է գնահատում ոստիկանության աշխատանքը
Այսօր «Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելամ մասին Եվրոպական կոմիտեի զեկույցի»-ի (CPT) և «ՄԻՊ գործունեությունը որպես ազգային կանխարգելիչ մեխնիզմ»-ի մասին քննարկման ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանն անրադարձավ նաև ոստիկանութայան և քրեակատարողական հիմնարկների գործունեությանը:
Անրադառանալով կալանավայրերին` ՄԻՊ-ը նշեց, որ դրանք գերբնակեցված են, ինչը պետության աղքատ վիճակի հետևանք է: Բացի այդ` բազմաթիվ բանտարկյալներ ապրում են անմարդկային պայմաններում. խցերը նեղ են, դրանցում կան առնետներ և թեւածում է սատկած առնետների հոտը:
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Նիկոլայ Առուստամյանը, չբացառելով առնետների առկայության հանգամանքը, խնդրեց նշել, թե ինչի հիման վրա է ՄԻՊ-ն այդ կարծիքին: Վերջինս նշեց, որ երբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այցելելության է գնացել և նրա ոտքերի տակով անցել է առնետը, ապա դրանից այն կող որեւէ հիմնավորում այլևս պետք չէ:
«Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ազատազրկավածները չեն կարողանում օգտվել իրենց զանգերի, բժշկական ստուգում անցնելու և փաստաբան ունենալու իրավունքից կամ էլ դա արվում է ոչ պատշաճ ձևով: Հաճախ կալանավորներին չի ասվում իրենց իրավունքների մասին, իսկ օտարերկրացիներին դա ասվում է՝ նրանց համար անհասկանալի լեզվով: Բանտարկայլներին ժամանակին չեն հանում զբոսանքի և արգելում են երկարատև հանդիպումները:
Բացի այդ` բանտարկյալների միջև կան հիերարխիկ հարաբերություններ, երբ «զոն նայողը» վերահսկում է տեղի կարգը: Ա. Իշխանյանը նաև նշեց, որ երբ փորձել են քրեակատարողական որոշ հիմնարկներում ճշտել այդ հարցը, իրենց պատախանել են, որ աշխատողների քիչ լինելու պատճռով իրենք ստիպված են նման քայլերի գնալ, որպեսզի կարողանան կարգուկանոնը պահել:
Ա. Իշխանյանը նշեց, որ CPT 2010թ.-ի զեկույցի համաձայն՝ դրա նախորդ` 2006թ.-ի զեկույցի թվերի համեմատ 40%-ով ավելացել է բանտարկայլների թիվը:
«Ունիսոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Ալավերդյանը նշեց, որ իրեն հայտնի է կոնկրետ 2 բողոք, երբ հաշմադամ բանտարկայլները դժգոհում են իրենց պայմաններից: Կ. Անդրեասյանը խնդրեց իրենց գրասենյակ ներկայացնել այդ դեպքերի մանրամասները և խոստացավ զբաղվել այդ հարցով:
Կարեն Անդրեասյանը նաև բացասական գնահատեց ոստիկանության աշխատանքները: Բացի դրանից, ըստ ՄԻՊ-ի՝ նրանք լավ չեն համագործակցում ՄԻՊ գրասենյակի հետ: Նա նշեց, որ ոստիկանությունում շարունակվում են թե կոռուպցիան, թե բռնությունները: Վերջինս ասաց, որ չի հավատում, թե կարելի է ուսուցումների միջոցով վերացնել կոռուպցիան, սակայն դրանց միջոցով կարելի է փոխել ոստիկանների «մասնագիտական վատ վիճակը»:
Կ. Անդրեասյանը կոչ արեց բոլոր պետական մարմիններին՝ մտահոգվել Հայաստանում տեղի ունեցող խոշտանգումների կապակցության և փորձել գտնել արդյունավետ լուծումներ:
Մեկնաբանել