HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանադրական դատարանի դիմաց «արձանագրություններ» են այրում

Այս պահին սահմանադրական դատարանը քննում է հայ-թուրքական արձանագրությունների համապատասխանելիությունը ՀՀ Սահմանադրությանը, իսկ դատարանի շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ խորհրդանշական «արձանագրություններ» են այրում` ի նշան անհամաձայնության: «Ժառանգություն» կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ու մի քանի հասարակական կազմակերպությունների անդամներ հավաքվել են Սահմանադրական դատարանի դիմաց` պաստառները ձեռքներին, որպեսզի կոչ անեն մերժել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը: Քաղաքացիական համազգեստով մի տղամարդ խլել եւ պատռել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ձեռքի պաստառը, որի վրա պատկերված են եղել արձանագրությունների «պատասխանատուները»` ՀՀ նախագահը, Գլխավոր դատախազը, վարչապետը, Ազգային անվտանգության ծառայության պետը, ոստիկանապետը, ՍԴ նախագահը: Բողոքի ակցիայի մասնակիցներին աչալուրջ հսկում են մոտ 50 ոստիկաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter