HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է ԿԸՀ-ի նախագահ Գարեգին Ազարյանը

Այսօր սրտի կաթվածից մահացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Գարեգին Ազարյանը:

Հիշեցնենք, որ նա այս տարվա հուլիսի 14-ին վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: 

Համաձայն ԿԸՀ-ի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրականի՝ Գ. Ազարյանը ծնվել է 1961թ. ապրիլի 12-ին Երեւանում: 

1986թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: 
1979-1981թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1982-1986թթ. աշխատել է «Երքաղլույս» ձեռնարկությունում, նախ որպես ինժեներ, ապա` բաժնի պետ:
1986-1992թթ. աշխատել է Մաշտոցի շրջխորհրդի գործկոմում որպես տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ:
1992-1995թթ.` «Հելփ» ՍՊԸ-ի փոխտնօրեն: 
1995-1996թթ.` ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի ղեկավար: 
1996-1997թթ.` Երեւանի Մաշտոցի շրջանի ղեկավար: 
1997թ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովում որպես ավագ խորհրդատու:
2000-2003թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում զբաղեցրել է բաժնի պետի պաշտոն:
2003թ. հուլիսից մինչ օրս զբաղեցնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական է: 
2008-2009թթ. եղել է Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության նախագահ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: 

Մեկնաբանություններ (10)

Անանուն
Երանի այստեղ մեկնաբանություն թողածներից գոնե մեկը անձամբ ճանաչեր Գարեգին Ազարյանին․․․
W. Wallace
Բարոն Արամ, ավաղ չեմ կարող ասել, թե ինչով է լի Ձեր վերլուծությունների օրգանը, քանի որ իմ գրածը ուներ իր հստակ հիմքերը: Եթե իմ մեկնաբանությունը երկու անգամ անընդմեջ չի թողարկվում, ապա թերեւս հիմնավոր է իմ ենթադրությունը, որ դա պայմանավորված է որոշակի հանգամանքներով: Հասկացա՞նք զմիմեանս:
vardan
Խորը հիասթափություն կապրեմ եթե պարզվի որ Ազարյանի մահվան մեջ ինչ որ մարդիկ դերակատարություն են ունեցել: Եվ երևի ոչ միայն ես ` քանի որ այս մահը կարծես հուշում է Աստծո գոյության և Աստծո պատժի մասին, եթե համարում ենք որ ոչ մեկի, ոչ մի իշխանավորի մատ խառը չի այս մահվան մեջ:
SNS
Գոնե մյուսներին դաս լինի, այնպես ապրեն, որ մեռնելուց հետո գոնե ասեն ողորմի։ Հենց աթոռ են ունենում խիղճն ու հոգին սատանային են վաճառում։ Էս մարդու արածները մենք դեռ շատ ենք մարսելու....
Aram
Baron W.Wallace you are full of .... Hetq is just reporting the news and posting (some?) peoples' opinions. I do not always agree with HETQ either but censorship is a regressive suggestion.
Karen
To lava arel mahacela, ba inch eiq uzum?:)
Essence of GENERAL ANDRANIK
MAY HE ROT IN HELL !!!!!!!!!!!
W. Wallace
Երրորդ անգամ գրեմ, հետաքրքիր է, Հետքը ինչ ցենզուրայի ենթակա բան է գտնում մեկնաբանությանս մեջ, որ չի թողարկում... Գրել եմ ընդամենը, որ թերեւս Հետքի հոդվածների արդյունքն է... Ահա քեզ խոսքի ազատության ջատագովներ: Մարդիկ բաց տեքստով հայհոյանքներ են գրում, դա հետաքրքրաշարժ կերպով թողարկման համար ավելի արժանի է գտնվում, քան նման մեկնաբանությունը.... հետաքրքիր է, շատ հետաքրքիր.... նման միտումներով սպասվում է մեծ տաբլոիդի ապագա....
Andranik
Hiravi lav nkarich er ..... Apsos ..... Khndrum enq paron Sargsyanin hamanman LAV NKARICH nshanakel
zinvor
Մահացել Հանրապետության լավագույն նկարիչներից մեկը: Նա այնպիսի հիասքաչ թվեր էր նկարում, որ նրան կնախանձերն Հին ու Նոր աշխարհի լավագույն նկարիչները: ուղակի ցավալի է, որ նա հանկարծամահ է եղել և չի հասցրել ապաշխարել, հազար ափսոս, որ նրա հոգին տանջվելու է դժոխքում: Հիմա կասեք, որ իմ գրածը անբարոյականություն է, այո, համաձայն եմ, բայց իմ կատարած անբարոյականությունը նրա կատարած նկարչությունների 1 տոկոսն էլ չեն կազմում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter