HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հասարակական կազմակերպությունները նոր օրինագծի դեմ

Հասարակական կազմակերպությունները Հայաստանի կառավարությունից եւ Ազգային ժողովից պահանջում են ետ կանչել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը և կազմակերպել տվյալ օրինագծի լայն հասարակական քննարկում:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (CDPF) ցուցակով օրինագծի վերաբերյալ իրենց բացասական կարծիքն են հայտնել ավելի քան 100 հասարակական կազմակերպություններ: Հիմնադրամի հետ միաժամանակ այդ օրինագծի դեմ ստորագրահավաք է սկսվել նաեւ այլ հասարակական կազմակերպությունների կողմից: «Քաղաքացիական ակտիվության ալիքը բացատրվում է նրանով, որ հասարակությունը նոր օրինագծում  վտանգ է տեսնում Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման և զարգացման համար: Քաղաքացիական հասարակության նկատմամբ չինովնիկների կողմից վերահսկողություն սահմանելն իր հետ բերում է Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդում՝ փոխարինելով կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը վերջիվերջո կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին»,-տարածել է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter