HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ

Նիկոլ Փաշինյանի նախընտրական շտաբի հայտարարությունը

Մեծամասնական ընտրակարգով թիվ 10 ընտրատարածքում ս.թ. հունվարի 10-ին կայացած ընտրությունների արդյունքները բողոքարկելու գործընթացը հանդիպել է վարչախմբի կողմից կանխամտածված կազմակերպված խոչընդոտի: Այսօր` հունվարի 21-ին, լրանում է փաստաթղթերը ՍԴ ներկայացնելու վերջնաժամկետը, իսկ Նիկոլ Փաշինյանի փաստաբանները օրվա ընթացքում որեւէ կերպ չեն կարողանում գտնել նրա գտնվելու վայրը` համապատասխան փաստաթղթերն ստորագրելու համար:

ԱԱ մեկուսարանից նրանց պատասխանել են, թե Ն. Փաշինյանին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան, ինչը որեւէ հիմնավորում չի կարող ունենալ: Սա ընդամենը համապատասխան բողոքը ՍԴ ներկայացնելուն խոչընդոտելու մանր ժուլիկություն է` նկատի ունենալով, որ խնդիրը պետք է լուծվի ժամերի ընթացքում: Մենք պահանջում ենք անմիջապես հնարավորություն տալ փաստաբաններին Ն. Փաշինյանի հետ հանդիպելու ու փաստաթղթերն ստորագրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter