Քննարկվել է մարզերի բուժհաստատությունները կադրերով համալրելու խնդիրը
Մարզպետների` նախագահ Սերժ Սարգսյանի հետ այս տարվա հունվարի 8-ին Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ բարձրացվել էր մարզերի բուժհաստատությունները համապատասխան կադրերով համալրելու խնդիրը: Նախօրեին այդ հարցը քննարկվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ` կրթության եւ գիտության, առողջապահության նախարարների մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը հանձնարարել է, որպեսզի մինչեւ փետրվարի 15-ը նախարարությունները խնդիրն ուսումնասիրեն, քննարկեն մարզպետների, բժշկական բարձրագույն եւ մասնագիտական հաստատությունների ղեկավարների, շահագրգիռ այլ մարմինների հետ եւ դրա համալիր լուծման վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել