HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Մարդ պիտի մի քիչ մտածի, նոր խոսի»

Արմեն Հարությունյանը պատասխանում է Գրիգոր Ամալյանին Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն, այսօր մեկնաբանեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի այն հայտարարությունը, թե օմբուդսմենի զեկույցը լուրջ չէ. «Ես պարզապես խորհուրդ կտայի Ամալյանին, որպեզի մի այդպիսի «անլուրջ» փաստաթուղթ էլ ինքն իր բնագավառի վերաբերյալ ընդուներ, միգուցե որ հետո հետադարձ հայացք գցեր, կզգար, որ գոնե մի բան արել է կյանքում»: Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ իրենց զեկույցն այնքանով է լուրջ, որ Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Ազգային Ժողովի ժամանակավոր հանձնաժողովն իր զեկույցի հիմքում նաեւ իրենց զեկույցն է ընդգրկել: «Հասարակական կազմակերպությունները հասարակության ներկայացուցիչներն են, ես պատիվ եմ համարում, որ մեր զեկույցը հասարակական կազմակերպության որեւէ զեկույցի մակարդակի է, ուրեմն մենք հասարակության ձայնը լսում ենք եւ կարողանում ենք նրա հետ ներդաշնակ լինել: Հասարակական կազմակերպությանն անլուրջ վերաբերմունքը ցույց է տալիս հասարակության նկատմամբ անլուրջ վերաբերմունք, մարդ պիտի մի քիչ մտածի, նոր խոսի»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter