
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դատապարտվել է 7 տարի ազատազրկման: Նրա պաշտպանը պնդում է, որ դատարանը պետք է համաներեր Փաշինյանին: Այս հարցն ուսումնասիրել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի փորձագետները, սակայն նրանց կարծիքները կիսվել են: Չորս փորձագետից 2-ը գտնում են, որ պետք է Փաշինյանին համաներել, մյուս 2-ը կարծում են, որ համաներումը չի տարածվում նրա վրա:
«Եթե օրենքի բովանդակության նկատմամբ միանշանակ մոտեցում չկա, տարակարծություն կա, ապա օրենքը պետք է մեկնաբանվի ի օգուտ Փաշինյանի, այդպես օրենքն է պահանջում»,- ասաց Արմեն Հարությունյանը:
Նա նաեւ նշեց, որ ինքն անձամբ կուսումնասիրի այս հարցն ու իր տեսակետը կարտահայտի դրա վերաբերյալ:
Լուս.` Գ. Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել