HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վավերագրական ֆիլմ` Իրանի հայկական համայնքի մասին

Նախօրեին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ, ԻԻՀ Նախագահի խորհրդական Մեհդի Մոստաֆավիի գլխավորած պատվիրակությանը: Երկու երկրների Հայրենիք-Սփյուռք եւ մշակութային հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում կողմերը նշել են, որ հարեւան պետությունների պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի եւ Իրանի համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին, եւ, որ Հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը նպաստում են համացանցով հաղորդակցվելու, արբանյակային հեռուստատեսություններով Հայրենիքից հեռարձակվող հաղորդումներին հետեւելու հնարավորությունները, որոնք անհրաժեշտ է հնարավորինս արդյունավետ օգտագործել: Սփյուռքի նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահը նշել է, որ իրենց երկրում հայերը մեծ հարգանք են վայելում եւ ՀՀ սփյուռքի նախարարին հրավիրել է Իրան` առավել մոտիկից ծանոթանալու համայնքի խնդիրներին, կրթական եւ մշակութային օջախներին: Պայմանավորվածություն  է ձեռք բերվել Իրանի հայկական համայնքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու վերաբերյալ: Խոսվել է նաև Իրանում հայոց լեզվի դասագրքերի հրատարակման անհրաժեշտության, ինչպես նաեւ հայաստանյան մի քանի դպրոցներում պարսկերեն լեզվի խորացված ուսուցում կազմակերպելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter