Լույս է ընծայվել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը
Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը: Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները` հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա:
Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը Ցեղասպանության հետ: Այս մասին նշվում է ՀՀ Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել