HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարիբեկ Սուքիասյանին սպառնում է 3-5 տարի ազատազրկում

Հայէկոնոմբանկի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ այսօր առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քր. օր. 133 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով` մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ շահադիտական դրդումներով անձին ազատությունից ապօրինի զրկելը (պատժվում է 3-5 տարվա ազատազրկման): «Ես հրաժարվել եմ որևէ փաստաթուղթ ստորագրել և ծանոթանալ, քանի որ դրանք բոլորը անհիմն են, որովհետև քրեական գործը հարուցվել է շինծու հիմքերով: Դրա նպատակը մեզանից մեր նոր գործարանը խլելն է և մեր բարի համբավը վնասելը: Քաղաքական դրդապատճառները բոլորին հայտնի են»,-այսօր տարածած հայտարարության մեջ նշում է Սարիբեկ Սուքիասյանը: Նա տեղեկացնում է, որ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելով, այդ թվում նաև մեղադրանք առաջադրելով, ոչ ոք չի կարող խլել իրենց ունեցվածքը և կոտրել իրենց կամքը: «Հուսով եմ, չի գա այն ժամանակը, որ մենք ստիպված լինենք հրապարակելու մեր ունեցվածքը խլելու ցանկություն ունեցող բանդայի բոլոր անդամների անունները: Մենք առաջնորդվում ենք միայն բիզնես մտածելակերպով»,-հավելում է նա: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter