HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են նաև Վրաստանում եկեղեցիներին կարգավիճակ տրամադրելու հարցը

Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ, Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտիին, որը հանդիսանում է Վրաստանում դիվանագիտական կորպուսի ավագ ներկայացուցիչը` ծառայելով այստեղ 2001 թվականից: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Ջերմ ընդունելությունից հետո կայացած զրույցի ընթացքում քննարկվեցին Վրաստանում կրոնի ազատության, ավանդական դավանանքների եկեղեցիների համար իրավաբանական կարգավիճակի տրամադրման եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Հայաստանի դեսպանը Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին երախտիքի խոսք հայտնեց` Հայաստանի հյուսիսային շրջանների բնակչությանը հասցեագրված Սուրբ Աթոռի կողմից առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ Հայաստանում իրագործվող հումանիտար ուղղությամբ այլ միջացառումների համար:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, հանդիպման ավարտին Նորին Սրբազնություն Կլաուդիո Գուջերոտին ջերմորեն շնորհավորեց Հայաստանի դեսպանին առաքելության ստանձման կապակցությամբ եւ մաղթեց հաջողություններ հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter