HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ապրելը խիստ վտանգավոր է

Հայաստանում կա 21.500 բազմաբնակարան շենք, որոնց մեծ մասն ունի 60 տարվա վաղեմություն: Պարզվում է՝ մեր երկրում յուրաքանչյուր 3-րդ բազմաբնակարան շենքը վթարային է կամ գտնվում է վատ վիճակում: 

11.000 բնակարաններով 420 բազմաբնարանային շենք ունեն 3-րդ աստիճանի վթարայնություն, իսկ 26 շենք՝ 971 բնակարանով, խիստ վտանգավոր է այնտեղ ապրող մարդկանց կյանքի եւ առողջության համար: Դրանք ունեն 4-րդ եւ 5-րդ աստիճանի վթարայնություն եւ առաջնահերթ վերանորոգման կարիք ունեն: 

Բացի բազմաբնակարան շենքերից, հանրապետությունում կա նաեւ 996 բնակելի տներ, որոնք տեխնածին, բնական աղետների, ինչպես նաեւ թշնամու կողմից ռմբակոծության արդյունքում ստացել են 4-րդ եւ 5-րդ կարգի վթարայնություն, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ է մոտ 6 մլրդ դրամ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ պետությունը պետք է հոգա այնտեղ ապրողների կյանքի եւ առողջության համար, քանի որ վերջիններս ի վիճակի չեն ինքնուրույն լուծել ծառացած խնդիրները: Ըստ պատգամավորի՝ մտահոգիչ է վիճակը հատկապես աղետի գոտում: Օրինակ՝ պատգամավորի ծննդավայր Վանաձոր քաղաքում կա 3-րդ աստիճանի վթարայնության 84 բազմաբնակարանային շենք:

«Ակնհայտ է, որ սոցիալական ծանր վիճակում գտնվող եւ օրվա հացի գումար չունեցող բնակչությամբ ֆինանսական աղքատիկ միջոցներ ունեցող համայնքներն ի վիճակի չեն լուծելու բազմաբնակարան շենքերի ամրացման, հիմնանորոգման, տանիքների վերանորոգման, վերելակների անխափան աշխատանքների եւ բազմաբնակարան շենքերի պահպանման խնդիրները: Անվիճելի է՝ այդ հարցում անհրաժեշտ է պետական լուրջ աջակցություն»,- ասաց Վ. Դալլաքյանը: 

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ հայտարարեց, թե նախարարությունն ուսումնասիրել է վիճակը եւ արդյունքում մշակվել է բազմաբնակարան շենքերի պահպանման հայեցակարգ, որը գտնվում է քննարկման փուլում եւ առաջիկայում կներկայացվի պատգամավորների եւ շահագրգիռ այլ անձանց դատին: 

Ըստ նախարարի՝ հանրապետությունում միայն 3-րդ աստիճանի վթարային շենքերի ամրացման համար անհրաժեշտ է 110 մլրդ դրամ: 

«Բնականաբար, այսօր մենք այդ հնարավորությունները չունենք, որ մոտակա տարիներին միանգամից լուծենք այդ հարցը: Հայեցակարգով նշվելու է ժամկետ, որ ըստ տարիների պետություն-մասնավոր համագործակցության արդյունքում փորձենք այդ խնդիրը լուծել»,- ավելացրեց նախարար Վարդանյանը:

Հետո նախարարն ասաց, թե պետք չէ մոռանալ, որ վերջին 2 տարիների ընթացքում աղետի գոտու բնակշինարարության համար միայն պետական բյուջեից հատկացվել է 75 մլդր դրամ: 

«Սա այն հարցն է, որտեղ չի կարելի ժլատություն կամ որոշակի զսպվածություն ցուցաբերել: Պետությունը պետք է առավելագույնս ջանքեր գործադրի»,- հավելեց Վիկտոր Դալլաքյանը:

Մեկնաբանություններ (1)

mahmouzian
they always talk about billion sssssss..like that they can steal half off the money and then the dam construction fall apart after few year any how . they stole the cement too .the minister supervisor worker are all in it.hang them

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter