HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ադրբեջանին միայն այս լեզվով են հասկացնում ինչ-որ բան»

«Օգտագործվել է մի զենք, որը նոր խոսք է աշխարհում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը` խոսելով ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական անօդաչու ինքնթիռի ոչնչացման մասին:

Ըստ նրա` հակաօդային ուժերի համար սա բացառիկ երևույթ է, մասնավորապես` 5000 մ և ավել բարձր թռչող սարքերի դեպքում: Իսկ այն սարքը, որ օգտագործել են հայերը, բացառիկ հզոր սարք է, որի շնորհիվ ռազմական բնագավառում նոր հիմք է դրվում: Ռազմական փորձագետը չբացառեց, որ Հայաստանն այսուհետև կկարողնա տապալել թռչող անօդաչու սարքեր` չնայած, որ գործը կարող է փոքր-ինչ դժվար լինել օդաչուի առկայության դեպքում:

Ա. Հովհաննիսյանը համոզված է, որ այս դեպքը «մեծ շոկ է Ադրբեջանի համար»: Վերջինս չգիտի, թե ինչպես պետք է կատարվածը բացատրի իր ժողովրդին: Նրա խոսքերով` Ադրբեջանը կատարվածը հերքելու հնարավորություն այլևս չունի, և մենք շուտով ականատես կլինենք Ադրբեջանում տեղի ունեցող ցնցումներին:

Ռազմական փորձագետի կարծիքով` շոկի մեջ է նաև Իսրայելը, ով թռչող սարքեր է տրամադրում ամբողջ աշխարհին, այդ թվում և Ադրբեջանին:

Քանի որ ադրբեջանական անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մոտակայքում, ապա, ըստ Ա. Հովհաննիսյանի, դա կարող է դիտվել որպես օդային սահմանի խախտում, անգամ` ռազմական ներխուժում: Եվ չնայած կատարվածին դեռ չի արձագանքել միջազգային հանրությունը, սակայն ռազմական փորձագետը համոզված է, որ դա շուտով կլինի:

Չնայած միջազգային կազմակերպությունները միշտ փորձում են չսրել հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, սակայն այս դեպքը բացառիկ է, և նրանք չեն կարող չարձագանքել: Ըստ Ա. Հովհաննիսյանի` իրենց ուսումնասիրություններն ու եզրակացությունները հետագայում կանեն նաև միջազգային փորձագետները:

Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական հետախուզական սարքեր շատ կան, և չի բացառվում, որ հայկական կողմը նման հաջողություն նախկինում ևս ունեցել է: Սակայն քանի որ Հայաստանը գտնվում է փաստացի պատերազմական վիճակում, ապա ամեն ինչը չէ, որ պետք է բացահայտվի: Եվ պատահական չէ, որ սեպտեմբերի 12-ին կատարված դեպքի մասին հայտնի է դառնում միայն սեպտեմբերի 14-ին:

«Ադրբեջանին միայն այս լեզվով են հասկացնում ինչ-որ բան: Ոչինչ, բացի ուղիղ հակահարվածից»,- նշեց ռազմական փորձագետը:

Նրա խոսքերով` Հայաստանի ռազմագիտական, տեխնիկական պոտենցիալի մասին խոսվում է անցյալով, սակայն այժմ «սա ավեիտիս է, մեր պոտենցիալը սկսում է ծառայել իր նպատակին»:

Ա. Հովհաննիսյանը համոզված է, որ հայկական կողմի այս հաջողությունը բարձրացնելու է բանակի մարտունակությունը, այս փորձը կվերցնեն ամբողջ աշխարհում և Հայաստանը սովորեցնելու բան կունենա իր գործընկերներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter