
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը դիմել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին` խնդրելով քննել քաղաքացի Պարույր Գուլգուլյանի գործը, քանի որ Հանրային խորհրդի իրավաբանները արդարացի են համարում Գուլգուլյանի դիմում-բողոքում բարձրացված հարցերը:
«Հետքը» բազմիցս գրել է Գուլգուլյանի դատական գործերի մասին: 57-ամյա քաղաքացին 1994 թվականից ներքաշվել է մի պատմության մեջ, որի արդյունքում զրկվել է ընտանիքից, տնից եւ 53 հազար ԱՄՆ դոլարին համարժեք վնաս է կրել:
Այսօր քաղաքացուն ընդունել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության երկրորդ բաժնի վարիչ Հ. Փանոսյանը եւ խնդրել է ներկայացնել գործին առնչվող փաստաթղթերը:

Գուլգուլյանի գործը բաղկացած է 5 հատորից, որի վերաբերյալ տեղի են ունեցել մոտ երեք տասնյակ դատական նիստեր, որոնք շարունակվում են մինչ օրս: Գուլգուլյանը գրեթե միշտ մերժվել է դատարանների կողմից, սակայն շարունակում է պայքարել իր իրավունքների վերականգման համար:
Մարտի 29-ին նա գրավոր դիմել է ՀՀ վճռաբեկ պալատի նախագահին` խնդրելով, որ իր բողոքի քննությունը տեղի ունենա իր մասնակցությամբ: Պարույր Գուլգուլյանը նաեւ ցանկանում է, որ իր բազմաչարչաչ գործը վճռաբեկ պալատի նախագահը վերցնի իր անմիջական վերահսկողության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել