«Մի կին – մի աշխարհ»–ը ֆլեշ–մոբ արեց
Երեկ երեկոյան սպիտակ շապիկներով ու գունավոր պաստառներով մի խումբ երիտասարդներ «Մոսկվա» կինոթատրոնի բակում, Հյուսիսային պողոտայում և Կասկադում ֆլեշ–մոբ անցկացրեցին՝ կազմելով երկրագնդի և կենտրոնում մի կնոջ պատկերը։ Երիտասարդները «Մի կին–մի աշխարհ» լուսանկարների մրցույթի ներկայացուցիչներն էին, որոնք մրցույթի մասին հայտարարությունների տարածման այլընտրանքային տարբերակն էին ընտրել։
Նշենք, որ «ֆլեշ–մոբ»–ը ակցիա է, որի ընթացքում նույն վայրում նույն պահին նախօրոք համաձայնեցված գործողություն են կատարում մասնակիցները և ցրվում տարբեր ուղղություններով՝ պատահական անցորդների մոտ հանպատրաստից, բայց շոկային տպավորություն թողնելու համար։
«Hetq.am»–ը մրցույթ–ցուցահանդեսի ինֆորմացիոն աջակիցն է, և մրցույթի արդյունքների և ցուցահանդեսի մասին կտեղեկացնենք ապրիլի 7–ին, երբ Սիրահարների այգում տեղի կունենա պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը այնուհետև կտեղափոխվի Նարեկացի արվեստի միության ցուցասրահ։
Իսկ դիմումները ընդունվում են մինչև ապրիլի 4–ը, որից հետո տեղի կունենա օն–լայն քվերակություն, ապա պրոֆեսիոնալ ժյուրիի ամփոփում։ Հիշեցնենք, որ մրցույթի միակ պահանջը լուսանկարներում կանանց՝ հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության և ստեղծագործ մոտեցմամբ կնոջ կերպարի ներկայացումն է։ Մանրամասները՝ «Մի կին– մի աշխարհ» մրցույթի պաշտոնական բլոգում http://womanphoto.wordpress.com/
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել