HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարդին կտրելու համար վճարելու է 105 հազար դրամ

Բնապահպանական պետական տեսչությունն արձագանքել է «Հետքի»` «Ալավերդիում սրճարանատերերը հատում են ծառերը» հոդվածին: Ինչպես «Հետքին» տեղեկացրեց ԲՆ մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժինն ուսումնասիրություն է կատարել, ինչի արդյունքում պարզվել է, որ Սայաթ-Նովա 12 շենքի 20 տան բնակիչ Տիգրան Պապոյանը հատել է 80 սմ տրամագծով բարդի տեսակի ծառը: Տեսչության կողմից հաշվարկվել է բուսական աշխարհին պատճառված վնասը: Այն կազմել է 105 հազար դրամ: Տիգրան Պապոյանին ուղարկվել է ծանուցագիր` վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter