HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաօծվեց Ախալցխայի շրջանի Ծիրա գյուղի եկեղեցին

Այսօր Ախալցխայի Ծիրա գյուղում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ տեղի  է ունեցել Սբ. Հրեշտակապետաց (Սբ . Գևորգ ) եկեղեցու վերաօծման արարողությունը, որից հետո եկեղեցում մատուցվել է անդրանիկ պատարագը: Եկեղեցու բակում ծիրացիների հետ միասին Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբյանին և Վիրահայուց թեմի ողջ քահանայական անձնակազմին իրենց ազգային պարերով ու երգերով դիմավորեցին Ախալցխայի հայակական երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնի սաները:  Վերաօծման արարողությանը ներկա էր նաև Ղազախստանից ժամանած գործարար Ալեքսանդր Մաթևոսյանը, որի նյութական օժանդակությամբէլ  վերանորոգվել է Սբ. Հրեշտակապետաց եկեղեցին: Եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսվել էին դեռևս 90-ական թվականերին, որի ընթացքում վերանորոգվել էր եկեղեցու տանիքը: Ծիրա գյուղի բնակիչ Լևոն Մաթևոսյանի նախաձեռնությամբ 2007թ. գարնանից  Սբ. Հրեշտակապետաց (Սբ. Գևորգ) եկեղեցու վերանորգման աշխատանքները նոր թափ են ստացել: Ինչպես տեղեկացնում է «Ախալցխայի վերածնունդ» կայքը, վերանորոգվել է  եկեղեցու հատակը, բարեկարգվել է եկեղեցու ներքին ու արտաքին  տեսքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter