HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պոլսահայ համայնքի օրեր` Հայաստանում

Սեպտեմբերի 17-ին` ժ.19:00 ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանում պոլսահայ համայնքի օրեր» ծրագրի շրջանակներում  «Առնո Բաբաջանյան» համերգային դահլիճում` տեղի կունենա «Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը (հասցե` Աբովյան 2):

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ կունենան «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԳԱԱ թղթակից անդամ Արտեմ Սարգսյանը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր Ռոպեր Հատտեճյանը եւ այլք:

Սփյուռքի նախարարությունից տեղեկացնում են,  որ «Մարմարա» օրաթերթի 70-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն կվարի Ազատ Գասպարյանը: Համերգային ծրագրով հանդես կգան երգչուհի Լյուսի Քահվեջյանը եւ դաշնակահար Համասփյուռ Մանուկյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter