HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոպատահարից զոհվել է Խաչիկի գյուղապետը

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին` ժամը 20:40-ին Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Խաչիկի գյուղապետ Վաչիկ Պողոսյանին պատկանող Ֆորդ մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը: Պատահարի հետեւանքով 1955 թ. ծնված Վ. Պողոսյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւորներ` 1966 թ. ծնված Ա. Գրիգորյանը եւ 1962 թ. ծնված Կ. Կյուրեղյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter