Կեղծ ահազանգ. դպրոցներում ռումբ չկար
Այսօր ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Երևանի թիվ 78 եւ 172 միջնակարգ դպրոցներում տեղադրված է ռումբ: Աշակերտներն անմիջապես տարհանվել են դպրոցներից, իսկ ոստիկանները շրջափակել հիշյալ տարածքները: Սակայն հատուկ վարժեցված շների օգնությամբ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ահազանգը կեղծ էր:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի, հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցները:
Սակրավորների զննումից հետո աշակերտները վերադարձել են Բաղրամյան պողոտայում գտնվող նշյալ դպրոցներ ու շարունակել պարապունքները:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել