HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

142 միլիոն դրամի վնաս` միայն Արագածոտնի մարզում

Արագածոտնի մարզպետարանի տարերային աղետները ուսումնասիրող հանձնաժողովի նախնական կանխատեսումներով` վաղ գարնանն արդեն մարզում ցրտահարվել է 300,5 հա պտղատու ծիրանի այգի: Վնասը կազմում է 142 միլիոն դրամ: Մարզպետարանի Բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության պետի տեղակալ Լյովա Մնացականյանը «Հետքին» փոխանցեց, որ կանխատեսումները նախնական են եւ սպասում են պտղի ձեւավորմանը, ինչի ժամանակ էլ պարզ կլինի` վնասի չափը կավելանա՞, թե՞ կնվազի: «Ծիրանը զգայուն միրգ է, եւ ցուրտ տեսած նոր ձեւավորվող պտուղը հնարավոր է թափվի: Երբ պտղի ամրացման փուլն անցնի, նոր հստակ կիմանանք, թե ինչ վնաս է հասցրել ցրտահարությունը»,-ասաց Լ. Մնացականյանը: Մեր այն հարցին, թե կառավարությունից գյուղացիներին օգնության խոստում եղել է, վարչության պետի տեղակալը պատասխանեց` ոչ: «Ամբողջ տվյալները, վնասի չափը ներկայացրել ենք Գյուղատնտեսության նախարարություն: Մենք էլ ենք ենթադրում, որ փոխհատուցում չի լինի»: Արմավիրի մարզպետարանից էլ տեղեկացրին, որ ցրտահարության պատճառած վնասները ուսումնասիրող հանձնաժողով մինչ այս պահը մարզպետարանում ստեղծված չէ եւ դրա համար պետք է «վերեւների դաբրոն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter